Ավստրալիան վաղ նախազգուշացման և կառավարման Boeing E-7A Wedgetail առաջադեմ ինքնաթիռ է ուղարկում ԱՄԷ՝ օգնելով պաշտպանել երկիրը հնարավոր իրանական հարձակումներից:
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հաստատել է, որ ԱՄԷ-ին տրամադրվող ռազմական աջակցությունը կտեղակայվի նախնական չորս շաբաթ ժամկետով։ «Մենք հակամարտության կողմ չենք. մեր նպատակն է ապահովել ԱՄԷ-ի և Ավստրալիայի քաղաքացիների պաշտպանությունը», — ընդգծել է նա։
E-7A Wedgetail-ը կմասնակցի պաշտպանական գործողություններին՝ օգնելով պաշտպանել Պարսից ծոցի երկրները:
ԱՄՆ-ը նախկինում տարածաշրջանում օգտագործել է հնացած E-3 Sentry ինքնաթիռները և Ավստրալիայի Wedgetail-ը օժանդակ դեր կխաղա այդ հարցում։ Դաշնակիցների թվում միայն Ավստրալիան ունի նոր սերնդի ամբողջությամբ գործունակ E-7A ինքնաթիռներ։ Նախկինում Ավստրալիան արդեն օգտագործել է Wedgetail-ը Ուկրաինայի մոտակայքում հետախուզական տվյալների հավաքագրման համար։ Երկրի ռազմաօդային ուժերի հավաքակազմում կա նման վեց ինքնաթիռ։
Բացի E-7A-ից, Ավստրալիան ԱՄԷ է ուղարկում 85 զինծառայող, ինչպես նաև «օդ-օդ» դասի միջին հեռահարության առաջադեմ հրթիռներ և միևնույն ժամանակ չի մասնակցում Իրանի դեմ հարձակողական գործողություններին։



