Ավինյանի մայրը ձեռք է բերել 490 հազար դոլարան...

Այսօր քննարկում ենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված զեկույցը և երբ խոսում ենք կոռուպցիայից, ես իհարկե չեմ կարող չխոսել ԱՆԻՖ-ի մասին մասին։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ ԱՆԻՖ-ը հիմնադրամ էր, որ ստեղծվել էր միջազգային դոնորներիններին գրավելու, դեպի ՀՀ ներդրումներ բերելու համար, սակայն մի քանի տարի կյանք ունեցավ:

«Դրա արդյունքում պետական բյուջեից՝ հարկատուների գրպանից մսխվել է 25 միլիարդ դրամ։ 25 միլիարդ դրամ հօդս է ցնդել և անհետևանք, որևէ մեկը մինչև այսօր պատասխանատվություն չի կրում սրա համար։  Երեք մարդ ներգրավված է այս գործում, որից երկուսը ուղղակի ՀՀ-ում չեն»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ ՔԿ-ն սպասել է այնքան,  որ այդ երկուսը Հայաստանից գնացել են: «Նրանցից մեկը որը ԱՆԻՖ-ի տնօրենն էր, այսօր մեղադրվում է Գազայում մարդկության դեմ հանցագործություն իրականացնելու մեջ, հասկանո՞ւմ եք»,- պատմեց նա:

Գրիգորյանն ասաց, որ եթե ԱՆԻՖ-ից է խոսում, չի կարող չխոսել նաև Տիգրան Ավինյանի մասին:

«Վերջիվերջո նա կարևոր պաշտոն է զբաղեցրել այդ հիմնադրամում, սակայն, բնականաբար նա մեղադրյալների մեջ չկա, և նույնիսկ չի էլ հարցաքննվել: Բայց պարզվում է Ավինյանի ընտանիքում բավականին հաջողակ ձեռքբերումներ կան: Օրինակ՝ Ավինյանի մայրը վերջերս ձեռք է բերել 490,000 դոլարանոց առանձնատուն, Ավինյանի հայրը ձեռք է բերել մոտավորապես 200,000 դոլարանոց առանձնատուն արդեն Սևանում: Այսինքն, մի քանի տարիների ընթացքում, 490,000 դոլար նրա մայրն է տուն ձեռք բերում, 200,000-ով հայրն է տուն ձեռք բերում: Լավ, բա այսքան հաջողություններ այսպես միանգամից ո՞նց է լինում»,- նշեց նա: