Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը եւ կթափվի Սե...

Պաշտոնական Բաքուն, արձագանքելով Փաշինյանին, փորձել է հերթական անգամ ցանկալին իրականության փոխարեն ներկայացնել ու նշել, թե Արցախը պատմական Ադրբեջանի մի մասն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնատ Էդուարդ Շարմազանովը:

Նա նաեւ նշել է.

«Նախ, անկախ Ադրբեջանը հիմնադրվել եւ աշխարհի քաղաքական քարտեզի վրա ի հայտ է եկել ընդամենը 1918թ. մայիսի 27-ին, Coca-cola-ի հիմնադրումից 32 տարի անց:

Երկրորդ, եթե ադրբեջանցիները նեղություն քաշեն եւ ծանոթանան անտիկ պատմիչներ Ստրաբոնի,Դիոն Կասիոսի եւ Պոլիբիոսի աշխատություններին, ապա կիմանան, որ Օրխիստենեն, այսինքն՝ Արցախը, պատմական Հայաստանի մաս է:

Երրորդ, 1918-1920 թվականներին այն չի եղել անկախ Ադրբեջանի մաս եւ կցվել է Խորհրդային Ադրբեջանին 1921թ. հուլիսի 5-ի ապօրինի որոշմամբ:

Չորրորդ, 1988-ի փետրվարի 20-ի եւ հուլիսի 12-ի որոշումներով Լեռնային Ղարաբաղը դուրս է եկել Խորհրդային Ադրբեջանի կազմից, իսկ 1991թ. ԽՍՀՄ գործող օրենսդրության համաձայն՝ հռչակել է իր անկախությունը:

Հինգերորդ, անկախ մեր ներքաղաքական տարաձայնություններից, թույլ չենք տա ադրբեջանցիներին պղտոր ջրում ձուկ բռնել:

Հ.Գ.

Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը եւ կթափվի Սեւ ծով, քան Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում»: