Գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնի վաճառքը կտրուկ ավելացել է Եվրոպայում ռազմական ծախսերի մեծացման ֆոնին։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։
Նրա տեղեկացմամբ՝ Rheinmetall-ի շահույթը երրորդ եռամսյակում կտրուկ բարձրացել է, քանի որ Եվրոպայի աճող ռազմական ծախսերը հանգեցրել են զրահատեխնիկայի, զինամթերքների եւ ՀՕՊ համակարգերի պատվերների ավելացման։ Այս ընթացքում վաճառքն ավելացել է ավելի քան մեկ երրորդով եւ հասել 2,45 մլրդ եվրոյի։
Գործակալությունը նաեւ նշել է, որ Rheinmetall-ի եւ եվրոպական այլ պաշտպանական ընկերությունների արժեթղթերը թանկացել են հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Թրամփը քանիցս ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է դուրս գալ Եվրոպայի հետ ռազմական միությունից, եթե եվրոպական երկրները ավելի շատ միջոցներ չծախսեն սեփական պաշտպանության համար։