Ավան վարչական շրջանում կկառուցվի 6 խմբանի նոր մանկապարտեզ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Շինաշխատանքները նախատեսված են իրականացնել 2026թ. Երևան համայնքի բյուջեով:
Եռահարկ շենքն ամբողջությամբ համալրված է լինելու օդափոխության և ջեռուցման համակարգերով:
Տանիքում տեղադրվելու են արևային ֆոտովոլտային և արևային ջրատաքացուցիչ համակարգեր:
Բակում նախատեսված է կառուցել ոռոգման համակարգ, նոր ճանապարհ, սիզամարգեր, մայթեր, մանկական խաղահրապարակներ:



