Ավան-Առինջի ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է...

Այսօր՝ ժամը 03:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ 1-ին մկրոշրջանի 1/8 հասցեում ավտոմեքենաներ են այրվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  մինչ կժամանեին Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից 2 մարտական հաշվարկ, նշված ավտոտեխսպասարկման կետում կայանված «Mazda» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաներում առաջացած կրակի դեմ պայքարել են ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։