
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․
Հարգելի՛ վաղարշապատցիներ,
Ավագանու արտահերթ ընտրությունները դեռ չսկսած՝ օրվա իշխանություններն արդեն ցույց են տալիս իրենց վախերը: Նրանք դիմում են տարատեսակ մանր ու ճղճիմ քայլերի:
Օրինակ, մերժում են «Մայր Հայաստանի» դիմումը, որը վերաբերում էր Էջմիածնում, ավելի կոնկրետ՝ Կոմիտասի անվան մշակույթի պալատում հավաք անցկացնելուն: Մերժում են՝ պատճառաբանելով, թե, իբր, դահլիճը մեր նշած բոլոր օրերին զբաղված է: Դա ծիծաղելի պատճառաբանություն է, քանի որ, մեր ունեցած տեղեկություններով, ոչ մի զբաղվածության հարց չկա: Բայց ինչ էլ անեն, միևնույն է իրենք են մերժվելու ժողովրդի կողմից:
Չմոռանամ ավելացնել, որ ինչպես ժողովուրդն է ասում՝ երկու վախը մի մահ է: Համ էլ՝ վախի աչքերը մեծ են: Այնպես որ թող թուլանան, բայց հաճույք չենք խոստանում: