Ավագանու անդամը Վրաստանին կոչ է անում չհամագո...

«Սանիթեքը գործընկեր չէ, այն 2014-ից Երևանի աղբահանության միակ պատասխանատուն է, որը պատշաճ չի կատարել իր պարտականությունները կնքված պայմանգրի առաջին իսկ օրվանից: Բավարար վիճակով ինչ-որ շրջան աղբահանությունն իրականցրել է, սակայն իդեալական վիճակ չի ապահովվել»,- այսօր տեղի ունեցած քննարկման ընթացքում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

«Ես կարծում եմ, որ թե՛ քաղաքապետարանը, թե՛ Հայաստանի Հանրապետությունը պետք է շատ ավելի խիստ պատասխանատվության ենթարկեն Սանիթեքին՝ Երևանի քաղաքացիների նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքի համար։

Գիտեմ, որ Սանիթեքը պատրաստվում է Վրաստանի հետ աշխատել, և ես մեր բարեկամ հանրապետությանը կոչ եմ անում նայել Հայաստանի փորձը, Սանիթեքի աշխատանքը և բիզնես էթիկան խախտող այս ընկերության հետ համագործակցության չգնալ»,- ասաց Խաչատրյանը: 

Անի Խաչատրյանը բավարար չգնահատեց նաև քաղաքապետարանի աշխատանքը, որն ունենալով 26 աղբատար մեքենա՝ չի կարողանում աղբահանության բավարար վիճակ ապահովել: