Գիշերը անօդաչու թռչող սարքերը գրոհել են ՌԴ Լենինգրադի մարզի վրա. Ուստ-Լուգա նավահանգստում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Ընդհանուր առմամբ, մարզում ոչնչացվել է 56 անօդաչու։
Ուստ-Լուգան Բալթիկ ծովի խոշորագույն կառուցվող նավահանգիստն է և մեծությամբ երկրորդն է Ռուսաստանում Նովոռոսիյսկից հետո։
Ըստ ուկրաինական OSINT հարթակի վերլուծաբանների՝ վնասվել է NOVATEK-Ուստ-Լուգա գործարանը, որը մասնագիտացած է կայուն գազի կոնդենսատի վերամշակման, ինչպես նաև արտաքին շուկաներ նավթամթերքի բեռնառաքման մեջ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է գիշերը երկրի տարբեր տարածաշրջաններում ուկրաինական 389 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին: Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է տարածաշրջանում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի մասին. վնասվել են Բելգորոդի և Բելգորոդի շրջանի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները, գրանցվել են էլեկտրամատակարարման, ջրի և ջեռուցման հետ կապված անջատումներ:
Ուկրաինան էլ հայտնել է գիշերը ռուսական գրեթե 150 ԱԹՍ խոցելու մասին։ Օդեսայի մարզում 1 մարդ է զոհվել մասնավոր տանը հարվածի հետևանքով։



