Անօդաչու թռչող սարքը հարվածել է Մոսկվայի արևմտյան հատվածում՝ Մոսֆիլմովսկայա փողոցի շրջանում գտնվող շենքերից մեկին, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Տուժածներ չկան», — գրել է նա «Մաքս» հարթակում։
РИА Новости-ի հաղորդմամբ՝ օպերատիվ ծառայությունները արագ ժամանել են դեպքի վայր։ Շենքի բնակիչները տարհանվել են ապահով վայր։
Ուկրաինական զինված կազմավորումները գրեթե ամեն օր հարձակվում են սահմանամերձ և այլ շրջանների վրա։ Ռուսաստանը պատասխան հարվածներ է հասցնում բարձր ճշգրտության օդային, ծովային և ցամաքային բազավորման զենքերով, ինչպես նաև անօդաչու սարքերով՝ բացառապես ռազմական օբյեկտների և Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ուղղությամբ։



