Ատոմային էներգիան պետք է օգտագործվի խաղաղ նպա...

Ատոմային էներգիան պետք է օգտագործվի խաղաղ նպատակներով, հարկավոր է վերացնել բոլոր ռիսկերը, այդ թվում՝ միջուկային զենքի տարածման ռիսկը: 

Այդ մասին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է Մոսկվայում «Համաշխարհային ատոմային շաբաթ» համաժողովի ժամանակ։

«Ատոմային էներգիան պետք է օգտագործվի խաղաղ նպատակներով։ Ուստի, ցանկացած ատոմային օբյեկտ, ցանկացած ատոմային էլեկտրակայան, դրանց աշխատանքի արդյունքները պետք է ունենան հենց խաղաղ լուծում և ուղղված լինեն խաղաղ արդյունքի։ Անհրաժեշտ է նվազագույնի հասցնել և լիովին վերացնել բոլոր ռիսկերը, որոնք պետք է հաշվի առնել, այդ թվում՝ այնպիսի ռիսկը, ինչպիսին միջուկային զենքի տարածումն է, որը չպետք է տեղի ունենա»,-ասել է նա։

Գրոսիի խոսքով՝ այդ բոլոր հարցերը պետք է ամենալուրջ ձևով ապահովված լինեն ինչպես հիմա, այնպես էլ ապագա նախագծերում։