Ատեստացիոն համակարգը անհավասար պայմաններ է ստ...

Ատեստացիոն համակարգը անհավասար պայմաններ է ստեծում Զինված ուժերում: Այս մասին Ազգային ժողովում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Հրամանատարը ստանում է բարձր աշխատավարձ, թող ստանա, բայց պետք է այնպես անել, որ իր զորքն էլ ստանա բարձր աշխատավարձ, ընդ որում սահմանում գտնվողները:

Ուժային տարբեր կառույցներին հենց այնպես հատկացրել ենք գումար կամ բարձրացրել ենք աշխատավարձ, իսկ բանակում, սահմանում կանգնած զինվորին, ով ամենամեծ դժվարությունն է իր ուսերին տանում, ասում ենք գնացեք, քննություններ հանձնեք»,-նշել է նա:

Օհանյանն ասել է, որ այդ քննությունները հրամանատարական պատրաստության քննություններ են: