«Չգիտեմ ինչի են քանդում, բայց գիտեմ, որ մարդկանց հացից զրկել են, հարյուրավոր երեխաներ, ընտանիքներ մնացին առանց հացի»,- ասաց Գնունու շուկայի տաղավարների քանդումից դժգոհ քաղաքացին։
Նշենք, որ վաղ առավոտից շինարարական տեխնիկան քանդում է Գնունու շուկայի տաղավարները։ Մեծաթիվ ոստիկաններ են կուտակել՝ քանդումը առանց խոչընդոտի իրականացնելու համար։
«Ամոթ ա, ամոթ, աշխատատեղ չեք տալիս, մարդկանց օգուտ չեք տալիս, չեք էլ թողնում աշխատեն։ Ինչքա՜ն ընտանիք մնաց անտեր, առանց հացի։ «Ասեք՝ կանենք», պարոն քաղաքապետն էր ասում։ Ասեց՝ ավիրեց, ընտրեցինք, որ ավիրի։ Հարյուրավոր ընտանիքներ մնացին սոված։ Ժողովրդի հերն անիծում են, մեղք ա ժողովուրդը», ասաց քաղաքացին։
Մանրամասները տեսանյութում։



