Ասում է՝ չէ՛, չէ՛, աղա ջան, չեմ ջղայնանում, ո...

Փաշինյանը, այս տարվա հունվարի 8-ին ասում է՝ մենք առաջարկությունը ենք ներկայացրել Երասխ, Սադարակ, Կորդուբատ, Մեղրի, Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ: Այն, ինչ համաձայնեցվել Ալիևի և Փաշինյանի միջև Թրամփի ներկայությամբ, այլ ոչ թե եռակողմ ձևաչափով, ընդհանրապես չի անդրադառնում Սադարակ-Երազ հատվածին: Այս մասին ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ:

«Նայեք քարտեզը, այսինքն ի՞նչ են իրենք պատկերացնում, որ ինչ-որ մեկը իր բեռները պետք է դնի բեռնատար, գա հասնի Մեղրի, Մեղրից դնի գնացք և գնա ու՞ր: Բա ո՞նց են դուրս գալու Արարատի մարզ, կամ ո՞ւր կորավ Ղազախով դեպի հյուսիս և դեպի արևելք, դեպի Կասպից ծով ճանապարհը»,-նշել է Խաչատրյանը։ 

Նա հավելել է, որ իշխող ուժը փորձում է ժողովրդին խաբել, թե խաղաղությունն իրականություն է, թե կա ապաշրջափակում:

«Տեսել եք, չէ՞, «Տերն ու ծառան», կամ կարդացել եք չէ՞ հեքիաթը: Ասում է՝ չէ՛, չէ՛, աղա ջան, չեմ ջղայնանում, որ հանկարծ Ալիևը չմտածի, որ այդ մեղմորոր բողոքը և պոռթկումը հանկարծ նշանակում է, թե Փաշինյանը կարող է Ալիևին ասի՝ դե լավ, հերիք եղավ»-ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավորը: