Ղազախստանն ու Հայաստանը բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու են երկու երկրների միջև ուղիղ չվերթներ հաստատելու ուղղությամբ։
Այս մասին հայտնեց Ղազախստանի նախագահ Կասիմ֊Ժոմարտ Տոկաևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ։
«Հիմնական առաջադրանքներից մեկն այն է, որ ուղիղ չվերթներ հաստատվեն Երևանի և Աստանայի միջև։ Այս կապակցությամբ մենք ունենք կոնկրետ պլաններ։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներում համապատասխան քայլերը կձեռնարկվեն»,֊ ասաց նախագահ Տոկաևը։



