Աշխատողն ասաց՝ Աննա Հակոբյանը քաղաքում չէ, 2...

«Զարմացած ենք Աննա Հակոբյանի անտարբեր վերաբերմունքից։ Մենք օգոստոսի 15–ին դիմում ենք գրել, կառավարության դիմումների բաժնում նամակը գցել ենք, որպեսզի հասնի առաջին տիկնոջը։ Նշել ենք, քանի որ դուք էլ զինվորի մայր եք, առաջին տիկինն եք, ուզում ենք՝ լսեք մեզ, որովհետեւ մեր երեխեքի սպանությունների գործով մինչ այսօր ոչինչ չի արվում։ Ինքն ընդունել է քառօրյա պատերազմի զոհվածների ծնողներին, Մարտի 1–ի զոհերի ծնողներին. ինձ համար զարմանալի է այս անուշադրությունը մեր նկատմամբ։

Աննա Հակոբյանի աշխատող ներկայացած անձը՝ ոմն Նանա, երկուշաբթի զանգել է ինձ, ասում է՝ գիտեք, Աննա Հակոբյանը ձեզ չի կարող ընդունել, քանի որ ինքը քաղաքում չի և 2 շաբաթ հետո է գալու, բայց մենք տեսել ենք, որ երեկոյան Կարապի լճից լայվ էր մտել»,- այս մասին այսօր ասացին կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող` խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները։ 

Սևազգեստ մայրերը նաև նշում են՝  տարիներ շարունակ բողոքում են բանակում տեղի ունեցածի հետ կապված անարդարությունների դեմ, բայց մինչև այսօր ոչինչ չր արվում։

«2011 թվականին Սերժ Սարգսյանն էլ եկավ խոստումներ տվեց, ոչինչ չարվեց, հիմա փաստորեն շարունակվո՞ւմ է այս ամեն ինչը»,- հարց ուղղեց նրանցից մեկը։