«Այս տարի հոկտեմբերին ունեցել ենք բացարձակ գրանցված և աշխատավարձով ապահոված աշխատատեղերի ռեկորդ: 2025 թվականի հոկտեմբերին 810 հազար 74 գրանցված աշխատատեղ ունենք երկրում: 2018 թվականի նկատմամբ աճը 223 հազար 895 կամ 38%-ով: Սա արձանագրում է, որ 2018 թվականից ի վեր մենք ՀՀ-ում ստեղծել ենք 223 հազար 895 աշխատատեղ»,- այս մասին ԱԺ-ում՝ «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը ասաց ՀՀ վարչապետ Փաշինյանը իր եզրափակիչ ելույթում:
Վարչապետն ընդգծեց, որ աճը շարունակական է և 2024 թվականի նկատամբ 30 հազար աշխատատեղ է ստեղծվել. «Մեր աշխատավարձերի աճերը երկնիշ են՝ 20 և ավել տոկոս, ինչը ցույց է տալիս քաղաքացիների բարեկեցության մակարդակը»:
Մանրամասները՝ տեսանյութում



