«Աշխատանքից հեռացվել է ավտոբուսի ղեկին հեռախոսով խաղ խաղացող վարորդը: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը։
Տեսանյութում երեւում է, որ ընթացքի ժամանակ վարորդը մեկ հեռախոսին է նայում, մեկ՝ փողոցին:
Ուղեւորներից մեկն անգամ դիտողություն է անում, ասելով՝ «Միգուցե էդ խաղալը մի կողմ դնեք, նորմալ քշե՞ք»: