Արցախի Հանրապետության նախագահի արդեն նախկին խորհրդական Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ պարզաբանումներ տալով ազատման դիմում ներկայացնելու որոշման մասին:
«Սիրելի հայրենակցներ,
դեռևս ամիսներ առաջ Արցախի Հանրապետության նախագահին էի ներկայացրել ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատմանս դիմումը: Դիմումի ընդունման ընթացքը հետաձգվեց նախագահ Սահակյանի հետ տեղի ունեցած զրույցից հետո` կապված մի շարք ներքաղաքական և անվտանգային հարցերի մասով իմ մասնակցության և դերակատարության հանգամանքով:
Վստահ եմ` արել եմ առավելագույնը, և իմ շնորհակալությունն եմ հայտնում ԱՀ նախագահին, իմ գործընկերներին` համատեղ աշխատանքի համար:
Շարունակելու եմ անտարբեր չմնալ Արցախի և նրա շուրջ կատարվող գործընթացներին»,- գրել է նա:



