
Աշխարհն ականատես է դառնում վերադարձին դեպի ծայրահեղական գաղափարախոսություններ և պոպուլիզմ, ինչպես նաև արմատական հռետորաբանության սրացմանը: Այս մասին հինգշաբթի Ղազախստանի Ժողովրդական ժողովի XXXIV նստաշրջանում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը։
«Ցավոք, աշխարհում վստահության ամենասուր ճգնաժամի ֆոնին մենք տեսնում ենք վերադարձ դեպի ծայրահեղական գաղափարախոսություններ և պոպուլիզմ, արմատական հռետորաբանության սրացում, միջազգային իրավունքի արժեզրկում և հիմնական միջազգային ինստիտուտների էրոզիա», - ասել է Տոկաևը, որի խոսքը մեջբերում է Kazinform-ը:
Ղազախստանի ղեկավարն ընդգծել է, որ հակամարտություններն ու պատերազմները կանխելու լավագույն գործիքը տարբեր երկրների ու մշակույթների մարդկանց անմիջական շփումներն ու բարեկամական կապերն են։ Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ը մնում է միակ համաշխարհային կազմակերպությունը, ուստի մենք կաջակցենք դրան։