Աշխարհը սպասում է, որ ԱՄՆ նոր վարչակազմը կատարի իր խոստումները՝ անհապաղ դադարեցնելու պատերազմը Գազայի և Լիբանանի դեմ։ Այս մասին Արաբական պետությունների լիգայի (LAS) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտահերթ գագաթնաժողովում հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։
«Իսրայելի գործողություններին աջակցելը խարխլում է խաղաղ գոյակցության բոլոր կանոններն ու նորմերը»,- ասել է Արեֆը։