Աշխարհում պայքարի բնույթն ի սկզբանե նույնն է...

Ազատ Ադամյանը գրում է․

Աշխարհում պայքարի բնույթն ի սկզբանե նույնն է եղել, ձևերն են փոխվել:

Պայքարն անաստված, անկրոն և անհոգի մարդկանց և Աստծու գոյությանը հավատացող, հոգի ունեցող մարդկանց մեջ է:

Ֆրագմենտացված աշխարհի համախոհների շրջանակներն այս գաղափարական հենքի վրա է մեծանում, հավաքական Արևմուտքի թուլության պատճառն Աստծո գոյությանը չհավատալն է և կրոնը ծաղրելը:

Պուտինը չի կռվում Ուկրաինայից տարածք գրավելու համար, կռվում է, որպեսզի իր մեջ Աստծված ունեցողի հոգուց բխող Սահմանադրություն ունենա, ոչ թե «բանականություն դրոշակակիրների»,«լուսավորության դարի», բայց իրականում տգետների և խավարի դարի մի քանի անաստվածի պատկերացրած սահմանադրությանը ծառայի: Սա արժեքային և մշակութային պայքար է:

Ընկերներիցս մեկը երբևէ գրված լավագույն վեպից՝ Դոստոևսկու «Կարամազով եղբայրներից», մի տող էր ցիտել՝ «Եթե Աստված չկա, ուրեմն ամեն ինչ կարելի է»:

Աստված չունեցողին ի՞նչն է խանգարելու մանկապղծություն անել կամ մանկապղծությունն արդարացնել: