Աշխարհում կախվածությունն ածուխից կտրուկ ավելացել է գազի դեֆիցիտի պատճառով Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ օպերացիայի ֆոնին, հայտնում է Bloomberg-ը։ Աշխարհի կախվածությունն ամենակեղտոտ հանածո վառելիքից աճել է գազի պակասի եւ էլեկտրաէներգիայի սպառման աճի պատճառով: Օրինակ՝ Հարավային Աֆրիկայում սկսել են ածխով ավելի ու ավելի շատ նավեր ուղարկվել դեպի Եվրոպա։
Գործակալությունում հավելել են, որ Չինաստանը վառելիքի պակասի պատճառով սկսել է բացել կոնսերվացված ածխի հանքերը եւ նախատեսում է նորերը կազմակերպել: Չինաստանի կառավարությունը նախատեսում է 2022 թվականին ածխի արտադրությունը 300 միլիոն տոննայի հասցնել, ինչը 7 տոկոսով ավել է անցյալ տարվա ցուցանիշներից:
Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) տվյալներով՝ 2021 թվականին աշխարհում 9 տոկոսով ավելի շատ ածուխ է արտադրվել, քան 2020 թվականին։ Իսկ կանխատեսումների համաձայն՝ 2022 թվականին աշխարհում ածխի սպառումը կաճի եւս 2 տոկոսով։ Փորձագետները նշել են, որ ածխի այրումը շարունակում է ամենամեծ խնդիրը մնալ կլիմայի փոփոխության դեմ պայքարում։



