«Միջազգային հանրությունը կարիք ունի նոր բազմակողմ առևտրային համակարգի, որը հիմնված է արդարության և բացության սկզբունքների վրա»․ հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Բոաոսյան ասիական համաժողովում։
«Այսօր աճող առևտրային խոչընդոտները, պրոտեկցիոնիզմը և պայմանագրերի խախտումը լուրջ մարտահրավերներ են ստեղծում գլոբալ տնտեսության համար։ Այդ խնդիրների լուծումը պահանջում է վերացնել անարդար առևտրային արգելքները, թվայնացման միջոցով բարձրացնել մատակարարումների շղթաների թափանցիկությունը», - նշել է Տոկաևը։