Աշխարհի ամենախաղաղ երկրների ցանկում որ տեղում...

«Գլոբալ խաղաղության ինդեքսը» հրապարակել է 2025-ի աշխարհի երկրների խաղաղության ինդեքսը։ Պետությունների ցանկում ներառված է 163 երկիր։ Ըստ արդյունքների՝ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պետության ​​մակարդակով հակամարտությունները զգալիորեն ավելացել են։ Իսկ բազմաթիվ երկրներ էլ մեծացրել են իրենց ռազմականացումը, մինչդեռ որոշ երկրների հաջողվել է պահպանել խաղաղությունը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

2025-ի աշխարհի ամենախաղաղ երկրների ցանկը ստորև՝ 

I. Իսլանդիա

2. Իռլանդիա

3. Նոր Զելանդիա

4. Ավստրիա

5. Շվեյցարիա

6. Սինգապուր

7. Պորտուգալիա

8. Դանիա

9. Սլովենիա

10. Ֆինլանդիա

Ցանկի 58-րդ տեղում Հայաստանն է, 95-րդ տեղում՝ Ադրբեջանը, 109-րդ տեղում՝ Վրաստանը, 142-րդում՝ Իրանը, իսկ Թուրքիան զբաղեցրել է 146-րդ տեղը։

Թուրքիան 14 երկրներից մեկն է, որ ներառված է ավելի քան 5 արտաքին հակամարտության մեջ։ Այդ հակամարտությունների թվում առաջատար են հատկապես Սիրիան և Եթովպիան։

Նշվում է, որ Սառը պատերազմից ի վեր իրենց համաշխարհային ազդեցությունն ընդլայնող երկրների թիվը եռապատկվել է ու այդ երկրների թվում են Թուրքիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Վիետնամը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։