Ասեմ, որ մեր բախտից սկզբում ձայնը չէր աշխատում և որոշ անախորժ բաներ ուղիղ եթեր չգնացին: Այս մասին Երևան քաղաքի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ուզում եմ մի բան վերջնական ֆիքսենք. եթե մենք այստեղ ինչ-որ բան ենք խոսում, նշանակում է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցները, բոլոր աշխատակիցները պետք է տեղեկացված լինեն՝ ինչի մասին ենք մենք խոսել այստեղ: Եթե մենք խոսել ենք օդի որակից և ասել, որ տերև չպետք է վառվի, քաղաքապետարանի ոչ մի աշխատակից, չի կարող պարզվի ինչ-որ մի տեղ տերև է վառում»,-նշել է նա։



