Ասադն իր ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա. ՏԱՍՍ

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը գտնվում է Մոսկվայում և ապաստան է ստացել Ռուսաստանում, ՏԱՍՍ-ին հայտնել է Կրեմլի աղբյուրը։

«Ասադը և նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, հումանիտար նկատառումներից ելնելով, նրանց ապաստան են տրամադրել»,- ասել է գործակալության զրուցակիցը։