Ասադին և նրա ընտանիքին ՌԴ-ում ապաստան տրամադր...

Բաշար Ասադին և նրա ընտանիքին ՌԴ-ում ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է Պուտինը: Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոսին:

Նա ավելացրել է, որ Պուտինի պաշտոնական գրաֆիկում Բաշար Ասադի հետ հանդիպում չկա:

«Նախագահի պաշտոնական գրաֆիկում նման հանդիպում չկա: Պարոն Ասադի գտնվելու վայրի մասին ոչինչ չենք կարող ասել», - ասել է Պեսկովը:

Նա նաև հավելել է, որ Մոսկվան երկխոսություն է վարում Անկարայի հետ, այդ թվում՝ Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ: