Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ավագ որդին՝ Հաֆեզ ալ Ասադը, թեկնածուական թեզը պաշտպանել է Մոսկվայի պետական համալսարանում: Պաշտպանությունը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին և նվիրված էր թվերի վերլուծական և հանրահաշվական տեսությանը, գրում է kommersant.ru-ն։
Ռուսերենով գրված աշխատությունն ունի 98 էջ, ասվում է կրթության և գիտության նախարարությանն առընթեր բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի կայքում։ Ատենախոսության վերջում Բաշար ալ Ասադի որդին շնորհակալություն է հայտնել «իր հայրենիքի՝ Սիրիայի համար զոհված նահատակներին» և սիրիական արաբական բանակի զինվորներին։
Պաշտպանությանը ներկա են եղել Հաֆեզ ալԱսադի մայրը, պապը և տատը։
Հանձնաժողովն առաջարկել է Ասադին շնորհել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան:
2023 թվականին Հաֆեզ ալ Ասադը գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մագիստրատուրան։