ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ալեքսեյ Նավալնիի մահվանից որոշ ժամանակ առաջ «որոշ գործընկերների մոտ՝ ոչ նախագահական վարչակազմից» գաղափար է եղել նրան փոխանակել արեւմտյան բանտերում գտնվող ինչ-որ մեկի հետ, եւ Պուտինն անմիջապես համաձայնել է:
«Հավատում եք, թե ոչ, բայց ինձ հետ խոսողն անգամ չավարտեց իր նախադասությունը, երբ ես ասացի՝ համաձայն եմ», – NBC-ի լրագրողի հարցին ի պատասխան ասել է Պուտինը՝ նշելով, թե իր միակ պայմանն այն է եղել, որ Ալեքսեյ Նավալնին երբեք չվերադառնա Ռուսաստան, հայտնում է AP-ն։ «Բայց, ցավոք, ինչ եղավ, եղավ», – հավելել է Պուտինը։
«Այո, նա կյանքից հեռացավ: Մենք ունենք նաև այլ դեպքեր, երբ մարդիկ ազատազրկման վայրերում հեռանում են կյանքից։ Իսկ ԱՄՆ-ում նման բան չկա՞»,- ասել Է Պուտինը լրագրողին: