Արյունոտ փողեր, արյունոտ մանկական հագուստ և գ...

Չեխիայի հայ երիտասարդական միությունը բողոքի ակցիա է անցկացրել «Չեխոսլովակ գրուպ» ընկերության դիմաց։ Հենց այդ ընկերությունն է արտադրում DANA ինքնագնաց հրետանային կայանքները, որոնք Ադրբեջանը վերջին օրերին կիրառում է Արցախի դեմ։

«Հայկական արյունը ձեր ձեռքերին է», «Ո՞վ է պատասխանտվություն կրում Արբեջանում գտվող DANA -ների համար»՝ գրված է պաստառների վրա։

«Մենք միասին ենք այս պայքարում և չենք նահանջի»,-նշված է Չեխիայի հայ երիտասարդական միության ֆեյսբուքյան էջում։