Առուշ Առուշանյանը հայց է ներկայացրել ՆԳ նախար...

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳ նախարարության, նա ցանկանում է վերականգնել վարորդական իրավունքը:

Այս մասին նշված է Դատական տեղեկատվական համակարգում:

Հայցադիմումի պահանջի մեջ ասված է. ««ՀՀ ՆԳՆ հաշվառման ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության կողմից 30.04.2025թ. հայցվորի վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու /վարելու իրավունքը դադարեցնելու/ գործողությունն ոչ իրավաչափ ճանաչելու, վերջինիս վարորդական վկայականը /վարելու իրավունքը/ վերականգնելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պ/մ»:

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը դեռևս 2024 թվականի մարտի 13-ին զրկվել էր վարորդական իրավունքից 1 տարի ժամկետով: Առուշանյանին պարեկները կագնեցրել էին գերթանկարժեք «000 OO 00» համարանիշներով մեքենան վարելիս, վերջինս ենթարկվել էր սթափության փորձաքննության։ Պարզվել էր, որ նա մեքենան վարել էր ոչ սթափ վիճակում: