Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն այս պահին Գորիսից բերվում է Երեւանի քննչական կոմիտե։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գորիսի քաղաքապետը բերման է ենթարկվել ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այդ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ քրեական գործը չեն ստացել, հետեւաբար մանրամասներ չեն կարող հայտնել հոդվածի, Առուշանյանի կարգավիճակի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ երեկ Առուշ Առուշանյանը հայտարարել էր, որ այսօր առավոտյան Գորիսի դարպասների մոտ են լինելու եւ թույլ չեն տալու Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք, ինչից հետո էլ նրան բերման էին ենթարկել։



