Արթուր Վանեցյանը կուսակից ընկերների ուղեկցութ...

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կուսակից ընկերների ուղեկցությամբ այցելել է Գյումրի։

Քաղաքական ուժի ղեկավարը, հարգանքի տուրք մատուցելով 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին, ծաղիկներ է խոնարհել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող հուշարձանին։

Մեծագույն աղետի 32-րդ տարելիցի կապակցությամբ «Հայրենիք»-ի ներկայացուցիչները ծաղկեպսակ են զետեղել զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին։