Արթուր և Արտակ Սարգսյաններն ազատ արձակվեցին քննչականից, այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Ավելի վաղ Բաբայանը գրել էր. «Երևանի Քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնում ինձ, որպես Արտակ և Արթուր Սարգսյանների պաշտպան, թույլ չեն տալիս հանդիպել պաշտպանյալներիս հետ, այդպիսով խոչընդոտելով փաստաբանական գործունեությանը:
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին հիշեցնում եմ, որ ազատությունից զրկված անձանց հետ փաստաբանների տեսակցությունն արգելելը քրեական օրենսգրքով նախատեսված արարք է»։