Երեկ «Իմ քայլը» խմբակցության ավանագու անդամ Արթուր Իսպիրյանը լրատվամիջոցներից մեկին տեղեկացրել էր, որ մի քանի երիտասարդներ իրեն քաշքշել են, հայհոյանքներ հնչեցրել իր հասցեին։ Արթուր Իսպիրյանը տեղի ունեցածի մեջ մեղադրել է «Ադեկվադ» հասարակական կազմակերպության հիմնադիր Արթուր Դանիելյանին և նրա ընկերներին։
«Ադեկվադ» հասարակական կազմակերպության հիմնադիր Արթուր Դանիելյանը Politik.am-ի հետ զրույցում հերքեց տարածված տեղեկատվությունը՝ վստահեցնելով, որ Արթուր Իսպիրյանը ծայրից ծայր ստում է։ Չնայած այն հանգամանքին, որ Դանիելյանը հերքում է իր կապը այս պատմության հետ, նրան արդեն հրավիրել են ոստիկանություն։
Ոստիկանությունը արդեն իսկ հաղորդագրություն է տարածել, որ միջադեպի մասնակիցները հայտնի են։ Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:



