Արթուր Ալեքսանյանը՝ Unicef-ի բարի կամքի դեսպա...

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձել է Unicef-ի բարի կամքի դեսպանը Հայաստանում:

«Հպարտ եմ` Unicef-ի մեծ ընտանիքի անդամը դառնալու համար»,- Ինստագրամում գրել է գյումրեցի ըմբիշը՝ հրապարակելով լուսանկարը:

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն է: