
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարում է, որ Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը:
«Հարգելի հայրենակիցներ և ըմբշամարտի սիրահարներ,
Եվս մեկ անգամ հորդորում ենք հետևել միայն Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական էջին:
Այն, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմեր, դա չի նշանակում, որ դա վերջնական է:
Ինչպես նաև, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը»: