![Արտակարգ իրավիճակ՝ Վայոց ձորում. Գնդեվանք-Ջեր...](/imgs/posts/medium/2024/06/6d15ce7.jpeg)
Այսօր՝ հունիսի 17-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզում: Արդեն 3 ժամ է՝ Ջերմուկ-Գնդեվանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ժայռաբեկորների քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը երկկողմանի փակվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քարաթափման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Ճանապարհը փակվել է Մ2 Գնդեվանք-Ջերմուկի հին ճանապարհի 3-րդ կմ հատվածում:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Տարածքը սահմանազատել են, որպեսզի վարորդները նշված հատվածով չերթևեկեն: