Արտակարգ դեպք Երևանում. ՌԴ համարանիշերով «Ուր...

Այսօր ՝ նոյեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:40-ի սահմաններում «Ուրալ» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Սեբաստիա փողոցում բախվել է ճանապարհին կայանված Lexus մակնիշի ավտոմեքենային, ապա մոտ 2 կմ առաջ ընթացել, հասել Սեբաստիա և Րաֆֆու փողոցների խաչմերուկ, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, կոտրել այն, առաջ ընթանալով բախվել հեռախոսների վաճաքի սրահի պատին, որոշ հատված փլուզել և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:  Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել հերթապահություն:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը եղել է ազգությամբ ռուս, ով հիվանդանոցից հեռացել է: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը:

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով  ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։