Իսլանդիայի ամենամեծ թերթը՝ Morgunblaðið-ը, 2025 թվականի դեկտեմբերի 27-ին հրապարակել է Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանի բացառիկ հարցազրույցը, որը կազմակերպվել էր Իսլանդիա` նրա նոյեմբերյան այցի ընթացքում:
«Մանկությունից շատ լավ եմ հիշում՝ նրանք պայթեցնում էին ամեն ինչ ու բոլորին», - ասում է Արտակ Բեգլարյանը... Նա ընդամենը չորս տարեկան էր 1993 թվականին, երբ ադրբեջանցի զինվորների հետ բախումների ընթացքում զոհվեց նրա հայրը, իսկ երկու տարի անց նա կորցրեց տեսողությունը, երբ ականը պայթեց իրենց տան բակում։
Բեգլարյանը Morgunblaðið-ին պատմել է շուրջ 120,000 անձանց վիճակի մասին, որոնք 2023 թվականի սեպտեմբերին հարկադրված լքեցին իրենց տները։ «Ավելի քան ինը ամիս մենք ամբողջովին մեկուսացված էինք, և վերջին ամիսներին մենք այլևս չէինք ստանում ո՛չ սնունդ, ո՛չ դեղորայք»։
Անդրադառնալով նախատեսվող խաղաղության համաձայնագրին՝ Բեգլարյանը նշում է. «Այն համաձայնագիրը, որը անտեսում է ցեղասպանությունը և այս ամենը ավլում գորգի տակ, չի կարող կոչվել խաղաղության համաձայնագիր»։ Այնուամենայնիվ, նա հույս ունի, թե իր ժողովուրդը մի օր կկարողանա վերադառնալ իր հայրենիք, բայց ոչ այն նույն պետության իշխանության ներքո, որից փախել են. «Դա կնշանակեր հրեաներին խնդրել վերադառնալ նացիստական Գերմանիա՝ Հոլոքոստից հետո... Մենք միայն պահանջում ենք այն, ինչի իրավունք պետք է ունենա յուրաքանչյուր ոք՝ հնարավորություն տուն վերադառնալ»։



