Արտահերթ նիստի օրը կնշանակվի, երբ կքննարկվի հ...

Երեկ  ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած արտահերթ նիստի հայտարարության վերաբերյալ ասաց, որ հայտարարության նախագիծ, որպես այդպիսին, կցված չի եղել. «Ընդամենը առաջարկ է եղել, որ հրավիրենք արտահերթ նիստ այսինչ օրը: Նախագիծն այս պահին չկա և փաստաթղթերը հետ են վերադարձվել, որպեսի փաթեթը նորմալ ներկայացվի ԱԺ նախագահին, որից հետո էլ հարցը արդիական կլինի»- ասել էր նա:

Սրանից հետո Լուսավոր Հայաստան խմբակցության կողմից հրապարապակվեց  ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների կողմից հրավիրված ԱԺ նիստում քննարկվելիք հայտարարության նախագիծը, որում գործադիր իշխանությանը մասնավորոպես կոչ է արվում դատաիրավական բարեփոխումների իրականացման ընթացքում հավատարիմ մնալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենսդրությանը և հարգել Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերով ամրագրված միջազգային պարտավորությունները, Մարդու իրավունքների, Ժողովրդավարության և Իրավունքի գերակայության սկզբունքները։

Politik.am-ի հետ զրույցում ԼՀԿ մամուլի խոսնակ Արեն Պետունցը տեղեկացրեց, որ արտահերթ նիստի օր դեռ չի նշանակվել. «Օրը կնշանակվի, երբ հայտարարության ամբողջական փաթեթը կքննարկվի»-ասաց մամուլի խոսնակը:

Հարցին՝ ճի՞շտ է, որ ձևակերպումները փոխելու պահանջ է դրվել՝ այն կետի հետ կապված, որը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ նա պատասխանեց, որ ոչ թե պահանջ է եղել, այլ առաջարկ, սակայն խմբակցությունը չի համաձայնվել:

Նախագիծը կարող է փոփոխվել արտահերթ նիստի ժամանակ, սակայն հիմա կներկայացվի այնպես ինչպես որ կա: