Արշակ Սրբազանի խափանման միջոցը մնաց անփոփոխ: Դատախազը միջնորդել էր Արշակ Սրբազանի նկատմամբ կրկին կալանք կիրառել: Դատախազ Ալիսա Բոյաջյանի պնդմամբ՝ Արշակ Սրբազանի՝ ազատության մեջ լինելը կարող է ոչ միայն ռիսկ ստեղծել վկաների վրա ազդելու, նրանց ցուցմունքները խեղաթյուրելու համար, այլ նա կարող է քայլեր ձեռնարկել հնարավոր ապացույցները ոչնչացնելու կամ կեղծելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ մարտի 5-ին Արշակ Սրբազանը կալանքից ազատվել էր: Նա ձերբակալվել էր դեկտեմբերի 4-ին: ՔԿ-ն հաղորդել է, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):



