Արշակ Կարապետյանը նոր աղետի մասին է խոսու՞մ

Օրեր առաջ հանրային քննարկումների փոթորիկ առաջացրեց պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանի հայտարարությունը։ Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտպանության նախարարին կից կոլեգիայի օգոստոսի 5-ին կայացած նիստում հրամայել է ոչնչացնել ՀՀ սահմանը հատելու փորձ անող ադրբեջանցի զինվորականներին:

Ընդ որում, նա նաև նախազգուշացրել է, որ այն հրամանատարները, ում վերահսկողության տակ գտնվող տարածքում ադրբեջանցիները թեկուզ մեկ սանտիմետր առաջ կգան՝ շատ խիստ պատժվելու են։

Եթե ՀԱյաստանի վերջին տարիների և հատկապես վերջին ամիսների զարգացումներին անծանոթ մի մարդ լսի այս հայտարարությունը, ապա կարող է տպավորություն ստեղծվել, թե գործ ունենք անզիջում մի զորահրամանատարի հետ, ով հանուն հայրենիքի սահմանների պաշտպանության որևէ խոչընդոտի առաջ չի կանգնի։

Իսկ Հայաստանում ստեղծված իրավիճակին ծանոթ մարդու համար նախարարի այս խոսքը պարզապես ծաղր է, եթե ոչ հերթական ծանր կորուստների նախերգանք։ Վերջին ամիսներին ադրբեջանական զորքը մի քանի կիլոմետր խորացել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածներում, մշտապես կրակի տակ է պահում սահմանամերձ այլ շրջաններ, սպանվել են հայ զինվորականներ, ադրբեջանցիները Հայաստանի տարածքից գողացել են զինվորականների և որ ամենակարևորն է պատրաստվում են տարածքներ ստանալ Տավուշի և Արարատի մարզի տարածքներից։

Արշակ Կարապետյանի այս դատարկ մաչոյական հայտարարությունը շատ նման է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նոր պատերազմ՝ նոր տարածքներ․«տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևաչափով։ Ոչինչի չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ, իսկ հայկական բանակը ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները»,-ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր Տոնոյանը։

Այն ինչ տեղի ունեցավ Տոնոյանի այս հայտարարությունից հետո ներկայացնելու կարիք չկա։ Հիմա մնում է հասկանալ, թե Արշակ Կարապետյանի հայտարարությունը ինչ մասշտաբի աղետի նախերգանք է։