Արշակ Կարապետյանը չի ցանկացել կատարել նահանջի...

Պաշտոնապես հաստատվել է, որ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին փոխարինել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանով։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Արշակ Կարապետյանը երեկ ինքն է հրաժարականի դիմում գրել, երբ քաղաքական ղեկավարությունից Ջերմուկ-Սիսիան սահմանային հատվածում նահանջի հրահանգ է ստացել։

Կարապետյանը չի ցանկացել կատարել հրամանը և ներկայացրել է հրաժարականի դիմում։

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտից տելեգրամյան ալիքները հաղորդում էին Սյունիքի և Վայոց Ձորի սահմանային հատվածում ադրբեջանցիների առաջխաղացման և հայկական դիրքեր կորցնելու մասին։

Պաշտպանական գերատեսչությունը տևական լռությունից հետո հաղորդագրություն էր տարածել․

«Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ», ավելի ուշ ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեսանյութից պարզ էր դարձել, թե ինչպես է թշնամին մեր զինվորներին դուրս հանում մեր դիրքերից։

Հիշեցնենք նաև, որ Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուն պես Արշակ Կարապետյանը հրապարակային հրահանգել էր կասեցնել ՀՀ պետական սահմանը հատելու հակառակորդի ցանկացած փորձ։