Արսեն Թորոսյանի վզից պետք է բռնել ու տանել այ...
Այսօր անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել էին կառավարության դիմաց և պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Նրանք պահանջում էին, որ կառավարությունից իրենց հայտնեն, թե ի՞նչ աշխատանքներ են իրականացվում գերիներին ազատելու համար:
 
Բողոքող ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց․«Չգիտեմ առողջապահության նախարարն ինչով է զբաղվում, հաստատ ոչ մի բանով չի զբաղվում։ ԴՆԹ-ով գտած զինծառայողի մարմին են տվել, թաղել են, հետո պարզել են, որ իրենց երեխան չէ: Առողջապահության նախարարը պետք է գա, նրա վզից պետք է բռնել ու տանել այն տեղը, որտեղ արվել է նկարները, քանի որ ինքն է հրապարակել այդ նկարը»։