Այսօր տեղեկացրել էինք, որ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը իրեն զրպարտելու համար պատրաստվում է դատի տալ ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին: Քիչ առաջ Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտենց, որ Խառատյանը իրեն դատի տալ չի կարող.
«Խառատյանը չի կարող ինձ դատի տալ, քանի որ իմ երեկվա ելույթը բխում էր նրա շահերից: Դա նպատակ ուներ նրա անունը զերծ պահել շահարկումներից, ըստ էության` ելույթիս մեջ վիրավորանք չկար:
Եթե Արսեն Խառատյան անվան փոխարենք ենթադրենք Նարեկ Մալյան լինի, և որևէ մեկը դիմի ԱԱԾ պետին` խնդրելով կամ հերքել, կամ հաստատել իմ վերաբերյալ օդում կախված լուրերը, ես բացարձակ չեմ փորձի դատի տալ այդ մարդուն, այլ երկրորդ դիմումը կուղարկեմ ԱԱԾ` պահանջելով արդարաթյուն հաստատել, ոչ թե կփորձեմ լռեցնել այն մարդուն, ով բարձրաձայնում է այդ թեման, փորձում դրա շուրջ լուծումներ ստալ: Սա արդեն իսկ նշանային առումով հուշում է, որ այդ լուրերը այդքան էլ սուտ չեն, մինչ այդ կստատնանք նաև ԱԱԾ տնօրենի պատասխանը»,- ասաց Մալյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ ԱԱԾ տնօրենին ուղղված դիմումի մեջ զետեղել է լրատվամիջոցներից մեկի հրապարակումը, որում խոսվում է Արսեն Խառատյանի և թմրամիջոցների հնարավոր կապի մասին, որին վերջինս մոտ մեկ տարի շարունակ չի արգագանքել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նարեկ Մալյանը Facebook-ի ուղիղ եթերով 5 հարց էր ուղղել ԱԱԾ տնօրենին: Նա անդրադարձել է Արսեն Խառատյանի՝ պաշտոնից անակնկալ ազատման պատճառների մասին մամուլի հրապարակումներին` հարցերի հրապարակային պատասխանն ակնկալելով ԱԱԾ-ից: Հարցերից մեկը հետևյալ է` ճի՞շտ են այն լուրերը, որ Խառատյանը պարբերաբար ծանր թմրանյութերի խոշոր խմբաքանակներ է ներմուծել Հայաստան Վրաստանի Հանրապետությունից:



