ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը Facebook-ի ուղիղ եթերով 5 հարց է ուղղել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին:
Նա անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդակական Արսեն Խառատյանի՝ պաշտոնից անակնկալ ազատման պատճառների մասին մամուլի հրապարակումներին`հետևյալ հարցերի հրապարակային պատասխանն ակնկալելով ԱԱԾ-ից.
1. Ճի՞շտ են մեկ տարի առաջվանից շրջանառվող այն լուրերը, որ Արսեն Խառատյանը պարբերաբար ծանր թմրանյութերի խոշոր խմբաքանակներ է ներմուծել Հայաստան՝ Վրաստանի Հանրապետությունից:
2. Ճի՞շտ է, որ Արսեն Խառատյանը զբաղվել է իր իսկ ներմուծած ծանր թմրանյութերի վաճառքով ՀՀ տարածքում:
3. Ճի՞շտ է, որ Արսեն Խառատյանը ծանր թմրանյութերը ՀՀ տարածք ապօրինի ներմուծելու նպատակով օգտվել է Վրաստանի Հանրապետությունում գործող ՀՀ դեսպանատան դիվանագիտական համարանիշներից:
4. Ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիսանում է Արսեն Խառատյանի հովանավորյալը և, ըստ այդմ, անձեռնմխելի է:
5. Ճի՞շտ է այն տեղեկությունը, որ Արսեն Խառատյանը բռնվել է ծանր թմրանյութերի խմբաքանակի հերթական ներմուծման ժամանակ և քաղաքական ղեկավարության կողմից որոշում է կայացվել այդ կապակցությամբ իրավական ընթացք չտալ և սկանդալը կանխելու նպատակով հեռացնել Արսեն Խառատյանին իր զբաղեցրած պաշտոնից:



