Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել վարչապետ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը և խնդրանքով դիմել ԱԱԾ պետին և ոստիկանապետին.«Որ շաաատ խնդրեմ կլինի Վանեցյանին ու Օսիպյանին հանձնարարեք ծաղկավոր բաբոչկայի տեղ ծաղկավոր շարֆն էլ օգտագործեն»։
Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ընթացքում խոսել է քաղաքացիների ահաբեկող սև հագուստ կրող անձանց մասին և հրահանգել էր ուժային կառույցների ղեկավարներին նրանց «ծաղկավոր հագցնել և ուղարկել օրենքի դաշտ»:



