Առնվազն հինգ զինվոր է զոհվել Հնդկաստանի հյուս...

Առնվազն հինգ հնդիկ զինվոր է զոհվել, ևս երկուսը ծանր վիրավորվել են Ջամու և Քաշմիրի հյուսիսային միության տարածքում վերջին 24 ժամվա ընթացքում բանակային պարեկի վրա կատարված ահաբեկչության հետևանքով: Press Trust of India լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հինգշաբթի օրվանից մարտերը շարունակվում են Փունչ թաղամասում։

Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զինվորականներ տեղափոխող մեքենաները ենթարկվել են գրոհայինների հարվածներին։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ծայրահեղական կազմակերպությունը, որը կապված է «Լաշկար-է-Թայբա» ահաբեկչական խմբավորման հետ:

Տարածքը սանրելու և ահաբեկիչների որոնողական գործողությունները կշարունակվեն, լրագրողներին հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։